ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

Արոնյանը մատնվեց անհաջողության

Արոնյանը մատնվեց անհաջողության
10.06.2012 | 11:31

Աշխարհի չեմպիոն Միխաիլ Տալի հուշամրցաշարի երրորդ տուրում Լևոն Արոնյանի մրցակիցը Լյուկ Մաքշեյնն էր: Սևերով խաղացող անգլիացի գրոսմայստերը, ով նախորդ պարտիայում զիջել էր Ռաջաբովին, կարողացավ առավելության հասնել մեր շախմատիստի նկատմամբ` ստիպելով նրան երեսունութերորդ քայլում անձնատուր լինել: Խաղաղ ավարտ են ունեցել Ռաջաբով-Կրամնիկ, Կառլսեն-Կարուանա, Նակամուրա-Տոմաշևսկի պարտիաները: Գրիշչուկ-Մորոզևիչ պարտիայում վերջինս վարձահատույց եղավ իր համառության համար և վաթսուներերորդ քայլում ստիպեց մրցակցին վայր դնել զենքերը: Երեք

տուրից հետո մրցաշարային աղյուսակը 2,5-ական միավորով գլխավորում են Ալեքսանդր Մորոզևիչն ու Թեյմուր Ռաջաբովը: Արոնյանը Մագնուս Կառլսենի հետ կիսում է չորրորդ-հինգերրորդ տեղերը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3384

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ